գլխավոր COVID-19 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381, մահվան՝ 50 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381, մահվան՝ 50 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2381 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 89813-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 1341 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Հոկտեմբերի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 367 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 50 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1708-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1001 է, ընդհանուր առողջացածներինը՝ 55317, փաստացի բուժվողներինը՝ 32788 (մեկ օրում ավելացել է 1330-ով): Մեկ օրում արվել է 4992 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 402588 թեստ: