գլխավոր Հասարակություն Կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել են

Կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել են

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել և տուժողի կարգավիճակ են ստացել։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանն ասել է, որ երրորդ տուժածը՝ սպան, ով պառկած է վերակենդանացման բաժանմունքում, դեռ չի հարցաքննվել՝ առողջական վիճակից ելնելով։