գլխավոր Սպորտ Ստյոպա Մկրտչյանը չի տեղափոխվի «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբ

Ստյոպա Մկրտչյանը չի տեղափոխվի «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի«Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը չի միանա ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդին»:

Այս մասին հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Ստյոպա Մկրտչյանը ուսումնամարզական հավաքի ընթացքում հեռանում է ակումբի ճամբարից: Սակայն նա լավ տպավորություն է թողել մարզչական շտաբի վրա, «Պարի ՆՆ»-ն կշարունակի հետևել նրան»:

Ստյոպա Մկրտչյանը նորամուտը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում տոնել է 2022 թվականին` Չեռնոգորիայի դեմ երևանյան խաղում, որտեղ ազգային ընտրանին նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին: 2021 և 2022 թվականներին պաշտպանը հանդես է եկել ԲԿՄԱ և «Արարատ-Արմենիա» ակումբներում: