գլխավոր Իրադարձային Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Վրաստանում տեղի ժամանակով առավոտյան 8:00-ին մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրատեղամասերը բաց կլինեն քսան ժամ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ընտրություններն անցկացվում են խառը համակարգով: 150 պատգամավորից 120-ը կընտրվի համամասնական ցուցակներով, իսկ 30-ը՝ մեծամասնական կարգով: Ընտրություններին մասնակցում է 48 կուսակցություն և երկու բլոկ:

Ընտրապայքարի ֆավորիտ է համարվում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավար Վրաստան» կուսակցությունը:

Ընդհանուր առմամբ, գործում է 3 847 ընտրատեղամաս, այդ թվում՝ 52-ն արտասահմանում: