գլխավոր Իրադարձային Ժերար Պիկեն հանդիպել է Իրինա Շեյքին Փարիզում կայացած բասկետբոլային խաղի ժամանակ

Ժերար Պիկեն հանդիպել է Իրինա Շեյքին Փարիզում կայացած բասկետբոլային խաղի ժամանակ

Մոդել Իրինա Շեյքը և ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հանդիպել են Չիկագո Բուլզի և Դետրոյթ Փիսթոնսի բասկետբոլային խաղի ժամանակ, որը տեղի է ունեցել օրեր առաջ Փարիզում։ Հայտնիները լուսանկարվել ու բաժանվել են, իսկ աստղերի հանդիպումը հայտնվել է տեսանյութում, որը հրապարակվել է YouTube-ի Adore Luxy ալիքում։

Իրինա Շեյքը սպորտի հայտնի սիրահար է, նրան հաճախ կարելի է տեսնել խաղերի ժամանակ։ Ֆուտբոլն, ընդհանուր առմամբ, զգալի դեր է խաղացել նրա կյանքում. մոդելը հանդիպել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Նրանց սիրավեպը սկսվել է 2010 թվականին՝ Armani Exchange գովազդային ընկերության համար միասին նկարահանվելուց հետո, սակայն հինգ տարվա հարաբերություններից հետո նրանք բաժանվել են:

Վերջերս Իրինա Շեյքին հաճախ են նկատում նախկին սիրեցյալի՝ Բրեդլի Կուպերի հետ․ նրանք պարբերաբար զբոսնում են իրենց դստեր՝ Լիայի հետ։ Երկրպագուները հույս ունեն, որ զույգը վերամիավորվել է, համացանցում նույնիսկ լուրեր են հայտնվել, որ նրանք պատրաստվում են երկրորդ երեխային ունենալ:

Ժերար Պիկեն վերջին շրջանում հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում իր նախկին սիրելիի՝ երգչուհի Շակիրայի հետ սառը պատերազմի պատճառով։ Աստղը չի կարողացել ներել ֆուտբոլիստի դավաճանությունը և երգ է նվիրել նրան, որում ակնարկել է նրա դավաճանությունը։