գլխավոր Իրադարձային Գողը ձերբակալվել է կողոպտվող բնակարանում

Գողը ձերբակալվել է կողոպտվող բնակարանում

Հունվարի լույս 22-ի գիշերը, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկում հարևանի տան ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է՝ ներսում մարդ կա։ Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ դեպքի վայր է մեկնում օպերատիվ խումբ։

Քրեական հետախույզները պարզել են, որ տան բնակիչներն արտերկրում են, իսկ բանալին բարեկամի մոտ է։ Նրանք կապ են հաստատել բնակարանատիրոջ ազգականի հետ և վերցնում բանալին։ Իրավապահները տեղում շրջափակել են շենքը՝ կանխելով բնակարանային գողի փախուստի հնարավոր ճանապարհները։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հենց բնակարանում 47-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Ըստ նրա՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր ճաղավանդակն ու ներս մտել։

Բնակարանատիրոջ ազգականից ընդունվել է հաղորդում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։