գլխավոր COVID-19 Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակն «ավարտվում է»

Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակն «ավարտվում է»

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն ուրբաթ հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակն «ավարտվում է»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Globo պարբերականին:

Իր խոսքում՝ նախագահը նաև հիշատակել է բրազիլական Սան Պաուլու նահանգի ղեկավար Ժոաու Դորիային, որի հետ ինքը տարաձայնություններ ունի կապված չինական Sinovac ընկերության՝ կորոնավիրուսի պատվաստանյութի հետ:

«Համավարակն ավարտվում է, ես մտածում եմ, որ նա ուզում է շտապ պատվաստել մարդկանց, քանի որ այն ավարտվում է, և նա կասի «ամեն ինչ ավարտվեց շնորհիվ իմ պատվաստանյութի», պա՞րզ է: Վերջին ինչն է մոտենում, իր կառավարումը, դա պարզ է»,- հայտնել է Բոլսոնարուն իր կողմնակիցներին ուղղված խոսքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսային հիվանդությունն ախտորոշվել է 22 282 մարդու մոտ: