գլխավոր Իրադարձային Էմանուել Մակրոնն ընդունել է Մուրադ Փափազյանին ու քննարկել Լաչինի միջանցքի շուրջ վիճակը,...

Էմանուել Մակրոնն ընդունել է Մուրադ Փափազյանին ու քննարկել Լաչինի միջանցքի շուրջ վիճակը, ում Փաշինյանն անցանկալի անձ է համարել Հայաստանում

Նիկոլի իշխանությունը ՀՀ-ում անցանկալի անձ է հայտարարել և հայրենիք մուտքը արգելել մի մարդու, ով երեկ աշխարհի խոշոր խաղացողներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը, մատնանշել Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող սպառնալիքները: Այս մասին ֆեյսբուքում գրել է Վահե Սարգսյանը.

«Պարզ է՝ պաշտոնական փոքրիկ հաղորդագրությամբ չի ներկայացված այն ահռելի աշխատանքը, որը տարվում է Ֆրանսիայի և անձամբ նախագահի հետ:

Դա ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն (Franck Papazian) է:

Արցախը պատմության ասպարեզից բնաջնջելու ճանապարհին պետք է չեզոքացվեն նաև բոլոր խոչընդոտները. ահա թե ինչու է Մուրադ Փափազյանն անցանկալի Նիկոլի թուրքահաճո խմբավորման համար, ահա թե ինչու է այդ նույն խմբավորման մաս կազմող, ՀՀ վարչապետի հանձնակատար հանդես եկող հայտնի արկածախնդիր ոմն Զարեհ Սինանյան առաջին իսկ օրվանից ձգտում քանդել ու վերացնել նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը»: