
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ:
Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 23…+25 աստիճան։
