գլխավոր Իրադարձային Վթար Աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել

Վթար Աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել

Ողբերգական վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը։

Վթարի մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 30-ին, ժամը 22:21-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Աշտարակ քաղաքի կամրջի սկզբնամասում, «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սրապիոն Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Հովհաննես Ս․-ն (ծնված 2017 թ.) տեղում մահացել է, իսկ Քրիստինե Ա․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ