գլխավոր Հասարակություն Արցախում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճար...

Արցախում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու

Այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը։ Հայտնում է Արցախի օպերատիվ շտաբը։

«Արձագանքելով բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ, որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել էր վերոնշյալ կարգավորումը: Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել ընթացակարգի իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ: