գլխավոր Իրադարձային ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սենատը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծ է...

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սենատը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սենատն Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել: Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:

«Օրինագիծը ներկայացվել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի ջանքերի արդյունքում»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում գրառմանը կից հրապարակվել է նաև ստորև ներկայացված լուսանկարը.