գլխավոր COVID-19 Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուսի ավելի քան 49 հազար դեպք է հաստատվել

Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուսի ավելի քան 49 հազար դեպք է հաստատվել

Ֆրանսիայում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 49 հազար դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի սանիտարական ծառայության հաղորդած տվյալներին:

Նշվում է, որ վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 49 215 դեպք: Ընդհանուր առմամբ երկրում COVID-19-ով վարակված 1 331 984 մարդ կա:

Վերջին 1 օրում կորոնավիրուսից մահացել է 256 մարդ: Համավարակի սկզբից ի վեր Ֆրանսիայում COVID-19-ով վարակված պացիենտների շրջանում գրանցվել է մահվան 36 565 դեպք:

Ֆրանսիայում հոկտեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ի կրկին գործում է կարանտինի ռեժիմը: