գլխավոր Սպորտ Կիլիան Մբապեն 1 խաղում 5 գոլ է խփել` դառնալով պատմության մեջ առաջին...

Կիլիան Մբապեն 1 խաղում 5 գոլ է խփել` դառնալով պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը

Փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որին հաջողվեց 1 խաղում 5 գոլ խփել: 

Մբապեն իր կարիերայում առաջին անգամ դարձավ պենտա-տրիկի հեղինակ` կատարելով նաև 1 գոլային փոխանցում: 

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Մարսելը»։