գլխավոր Սպորտ ՊՍԺ-ում վստահ են, որ Մեսսին կմնա թիմում

ՊՍԺ-ում վստահ են, որ Մեսսին կմնա թիմում

ՊՍԺ-ն դեռ վստահ է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կհամաձայնի ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը: Ինչպես հայտնում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը, ակումբի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստին  մեկ տարով առաջարկ անել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Բացի այդ, Մեսսին գործող պայմանագրի երկարաձգման տարբերակ ունի մեկ տարով:

Ակումբը դեռ շատ լավատես է, որ Մեսսին կմնա թիմում։ Բանակցությունները սկսվել են միայն հունվար ամսին, այն բանից հետո, երբ խաղացողը վերադարձել է աշխարհի առաջնությունից, ինչպես ի սկզբանե նախատեսված էր:

Նյութը՝ Armsport.am-ի