գլխավոր Իրադարձային Ջասթին Թրյուդո. Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն

Ջասթին Թրյուդո. Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն

Justin Trudeau in his office on Parliament Hill, Ottawa, ON. (Photograph by Jessica Deeks)

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններն անչափ մտահոգիչ են և պետք է դադարեցվեն: Այս մասին տեղեկացնում է Globalnews-ը:

Կանադայի վարչապետը նշել է, որ երկու շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ջասթին Թրյուդոն նաև անդրադարձել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու որոշմանը:

Կանադան կասեցրել է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, քանի որ դրանք օգտագործվել են Ադրբեջանի կողմից: