գլխավոր Գլխավոր Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող արգելված զինատեսակ (Տեսանյութ)

Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող արգելված զինատեսակ (Տեսանյութ)

Մի քանի ժամ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ Ադրբեջանն Արցախի լեռներում կիրառում է մի զինատեսակ, որն առաջին հայացքից ֆոսֆորային ռումբ էր հիշեցնում:

Քիչ առաջ ՀՀ ՄԻՊ գրասենյակը հաստատեց, որ դա սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է: ՀՀ ՄԻՊ հրատապ քննության արդյունքով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ: Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերը օգտագործում են շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է:

Սպիտակ ֆոսֆորն ընդհանրապես հակամարդկային զենք է համարվում: Այն շատ արագ բռնկվում է օդում ու այրվում է 1200 աստիճան ջերմաստիճանում: Այն չի դադարում այրվել նաև մարմնի վրա ընկնելուց հետո և վերքի մեջ շարունակում է այրումը: Այն նաև բավականին թունավոր է, ու սպիտակ ֆոսֆորի ծուխը շնչելու դեպքում անմիջապես թոքերի այրվածքներ կստանաք: Այդ զինատեսակն օգտագործվում է առաջին աշխարհամարտի տարիներից ու համարվում է քիմիական զենք և արգելված է բոլոր կոնվենցիաներով: