գլխավոր Գլխավոր Կապանի Դավիթ Բեկի գյուղի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ են իրականացվել

Կապանի Դավիթ Բեկի գյուղի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ են իրականացվել

Կետեր Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից.

  • Այսօր ադրբեջանական հարձակումը սկսել է շատ վաղ առավոտյան։
  • Հյուսիսային ուղղությամբ փորձել են գրոհել, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել։
  • Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ։
  • Առաջինը Մարտունի-Ճարտար ուղղությամբ։ Դիրքային որևէ փոփոխություն չկա։
  • Շուշիի մերձակա անտառային գյուղերում՝ Կարմիր Շուկայից դեպի արևմուտք ուղղությամբ հրոսակախմբերի չեզոքացումը շարունակվում է։
  • Երեկ ոչնչացվել է թշնամուն պատկանող զինապահեստ։
  • Շուշիի մերձակա անտառապատ գյուղերում մարտերը շարունակվում են:
  • Հարավային ուղղությամբ ունենք դիրքային որոշակի առավելություն, որոնց մասին առայժմ չենք նշում։
  • Պատերազմն իր սաստությունը կորցրել է։ Քիչ է կիրառվում զրահատեխնիկա ։
  • Կապանի Դավիթ Բեկի գյուղի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ են իրականացվել
  • Այսօր գերեվարված ահաբեկիչը խոստովանեց, որ իրենց Ադրբեջանն օգտագործում է որպես թնդանոթի միս: