գլխավոր Իրադարձային Թուրքիայում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. վարորդը մահացել է

Թուրքիայում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. վարորդը մահացել է

Թուրքիայի Ըլգըն քաղաքի Ըլգըն-Աթլանթը մայրուղու շաքարի գործարանի մոտակայքում բախվել են միկրոավտոբուս և ավտոմեքենա:

Այդ պատահարի ընթացքում ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող մեկ անձը և միկրոավտոբուսում գտնվող 14 անձինք վիրավորվել են:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը եղել է ծովի տակ, Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում՝ 6.9 մագինտուդ ուժգնությամբ: