գլխավոր Իրադարձային Արցախում սպանվել են թուրքամետ սիրիացի հրամանատարներ. Wargonzo

Արցախում սպանվել են թուրքամետ սիրիացի հրամանատարներ. Wargonzo

Արցախյան հակամարտության գոտում սպանվել են թուրքամետ սիրիացի հրամանատարներ: Այս մասին տեղեկացնում է Wargonzo-ն ՝ հիմնվելով Սիրիայում իր ունեցած աղբյուրների վրա:

Սիրիական հատուկ ծառայություններին հայտնի են դարձել հրամանատարներից երեքի անունները.

Հուսեյն Ալ-Թավի, Ֆիրաս Ուվեդ և Աբդուլ Լատիֆ Հասան:

Այս բոլոր հրամանատարներն անդամակցել են թուրքամետ «Աբդուլ Մուրադ» խմբավորմանը, որն իր գործունեությունը ծավալում է Սիրիայում: