գլխավոր Քաղաքականություն Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով, որին կից գրել է․
«Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը: Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իմ անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում: – Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է… Խիղճ և խաղաղություն բոլորիս… #հաղթելուենք»։