գլխավոր Հասարակություն Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում տղամարդ է զոհվել. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում տղամարդ է զոհվել. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում գրել է, որ Արցախի Ակնաղբյուր գյուղում ադրբեջանական գնդակոծության հետևանքով 60-ամյա մի տղամարդ է զոհվել։

«Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը սպանվել է։ Եվս 6 խաղաղ բնակիչ վիրավորվել են» գրել է Բեգլարյանը։

Բեգլարյանը նշել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է միտումնավոր հարձակվել բնակչության վրա։