գլխավոր Իրադարձային ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հորդորում է չտրվել սադրանքներին և Մոսկվայում բողոքի ակցիաներ չկազմակերպել

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հորդորում է չտրվել սադրանքներին և Մոսկվայում բողոքի ակցիաներ չկազմակերպել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն կոչ է արել երկրում բնակվող հայերին չտրվել սադրանքներին և պահպանել այն երկրի օրենսդրությունը: Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Նշվում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում մի շարք անձինք Մոսկվայում տարբեր ակցիաների դուրս գալու կոչեր են տարածում։

«Գիտակցելով ձեզանից յուրաքանչյուրի խորը մտահոգությունը և չափազանց ուշադիր վերաբերվելով իրավիճակին՝ խնդրում ենք ձեզ ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններին մասնակցելուց և սոցիալական ցանցերում կոչերի տարածումից, չտրվել հնարավոր սադրանքներին և, ինչպես և նախկինում, պահպանել ՌԴ օրենսդրությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: