գլխավոր Իրադարձային Ֆրանսիական իշխանությունները կուժեղացնեն հսկողությունն իրենց դեսպանություններում

Ֆրանսիական իշխանությունները կուժեղացնեն հսկողությունն իրենց դեսպանություններում

Ֆրանսիայի իշխանություններն այլ երկրներում իրենց դեսպանություններին հրահանգել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

Հավելենք, որ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ սաուդյան Ջիդդա քաղաքում տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է ֆրանսիական հյուպատոսության պահակախմբի անդամներից մեկի վրա: