գլխավոր Գլխավոր Թուրքիայում զոհերի թիվը հասել է 6-ի, կա 202 տուժած

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 6-ի, կա 202 տուժած

Վերջին տվյալներով Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, կա 202 տուժած: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը, հղում տալով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների ծառայությանը: Ավելի վաղ հաղորդել էին, որ փրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են 70 հոգու:

Երկրաշարժը տեղի էր ունեցել առավոտյան, 6.6 մագնիտուդ ուժգնությամբ: Էպիկենտրոնը եղել է ծովի տակ, Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում՝ 6.9 մագինտուդ ուժգնությամբ: