գլխավոր Քաղաքականություն Թշնամին խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից

Թշնամին խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից

Արցախի Տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։

Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։

Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։

Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա։
[Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորում]