գլխավոր Քաղաքականություն ՊԵԿ-ը հորդորում է միջնորդներին գումար չգանձել հօգուտ պետության ապրանքների հրաժարումները ձևակերպելիս

ՊԵԿ-ը հորդորում է միջնորդներին գումար չգանձել հօգուտ պետության ապրանքների հրաժարումները ձևակերպելիս

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը «Ֆեյսբուք»-իր էջի գրառմամբ մաքսային միջնորդերին հորդորել է գումար չգանձել հօգուտ պետության ապրանքների հրաժարումները ձևակերպելիս։

Շուշան Ներսիսյանը նշել է. «Հարգելի քաղաքացիներ,

Արձագանքելով վերջերս պտտվող լուրերին, ինչպես նաև համացանցում հայտնված բողոքներին, որ ՊԵԿ-ը, ի դեմս մաքսային միջնորդների (բրոկերների), գումար է գանձում հօգուտ պետության հրաժարված ապրանքներից, ցանկանում եմ տեղեկացնել, որ մաքսային միջնորդները պետական մարմիններ չեն, այլ մասնավոր, ծառայություն մատուցող կազմակերություններ են, որոնք քաղաքացիների անունից մաքսային մարմիններում հանդես գալու ծառայության համար գանձում են X գումար:

ՊԵԿ-ը չունի որևէ լիազորություն ազդելու անհատ տնտեսվարողների գնային քաղաքականության վրա, այնուամենայնիվ, պատերազմի առաջին իսկ օրվանից, իմ անձնական խնդրանքն է փոխանցվել բորոր մաքսային միջնորդի ծառայություն մատուցող կազմակերություններին, որ հնարավորության դեպքում, հօգուտ պետության հրաժարված ապրանքների ձևակերպումներն իրականացվեն անվճար:

Օգտվելով առիթից ուզում եմ ևս մեկ անգամ դիմել մաքսային միջնորդ կազմակերպություններին և ևս մեկ անգամ խնդրել, որ հրաժարում հօգուտ պետության ընթացակարգով ձևակերպումները հնարավորության դեպքում կատարվեն անվճար:

‼️Այն քաղաքացիներին, ովքեր կբախվեն նման խնդրի հետ, խնդրում եմ կապ հաստատել ուղիղ ինձ հետ 011/801095 համարով»: