գլխավոր Հասարակություն ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար. Երկրում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման վտանգ կա

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար. Երկրում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման վտանգ կա

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը զգուշացրել է երկրում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին:Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Ծայրահեղական իսլամիստները Ռուսաստանում նպաստում են իսլամի տարածմանն այն մարդկանց շրջանում, ովքեր չեն հանդիսանում մահմեդականության կրողներ»,- ասել է Պատրուշևը:

Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները վերջին շրջանում վնասազերծել են ծայրահեղ իսլամիստների խմբերի, որոնք ահաբեկչական ակտեր էին ծրագրել երկրի տարբեր հատվածներում:

Մի շարք այլ պատճառներով ձերբակալվածների թվում են նաև ադրբեջանցի ծայրահեղականները: