գլխավոր Իրադարձային Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Երկրաշարժը տեղի է ունեցել Հունաստանի Դոդեկանեսյան կղզիների Սամոս կղզու մոտակայքում, տեղական ժամանակով ժամը 13:51-ին (Երևանի ժամանակով 15:51-ին): Օջախը գտնվել է Սամոսից 24 կմ հյուսիս-արևմուտք` 10 կմ խորության վրա։

Նշվում է, որ պատի փլուզման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։

Հաղորդվում է, որ փլուզվել է Կարլովասիի Աստվածամոր տաճարի մի մասը, վնաս է հասցվել մի շարք շենքերի: