գլխավոր Գլխավոր Ադրբեջանը չէր կարողանա այսքան ինտենսիվ մարտ վարել, եթե չլիներ Իսրայելի աջակցությունը․ Edaily

Ադրբեջանը չէր կարողանա այսքան ինտենսիվ մարտ վարել, եթե չլիներ Իսրայելի աջակցությունը․ Edaily

Edaily.com կայքը գրում է, որ FlightRadar24 պորտալի տվյալներով, միայն վերջին շաբաթվա ընթացքում  Silk Way ավիաընկերության ինքնաթիռները երկու թռիչք են իրականացրել դեպի Իսրայել։

Դա տեղի ունեցավ Երևանի ու Թել-Ավիվի միջև դիվանագիտական սկանդալից (Արցախյան հակամարտության ֆոնին) մեկ ամիս անց։ Ադրբեջանին զինելու համար Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին՝ խորհրդակցության նպատակով։

Silk Way  ընկերությունը հայտնի դարձավ մի քանի տարի առաջ, երբ պարզվեց, որ ընկերությունը զբաղված է Արևելյան Եվրոպայից Սաուդյան Արաբիա, Թուրքիա և ԱՄԷ  զենքի փոխադրմամբ, որը վերջում հասնում էր սիրիացի զինյալներին։

Asia Times-ը գրում է, որ չնայած Հայաստանի կողմից դժգոհություններին, Իսրայելը շարունակում էր զինել իր դաշնակից Ադրբեջանին։

Խաղաղության միջազգային հետազոտությունների ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով, միայն անցյալ տարի Իսրայելը ապահովել է Ադրբեջանի զենքի ներկրման 61 տոկոսը։ Հիմնական մատակարարումներին գումարվել են նաև IAI Harop կամիկաձե-անօդաչուներն ու M095 DPICM կասետային հրթիռները։ Ադրբեջանական բանակն էլ այն լայն կիրառում է ոչ միայն ռազմաճակատում, այլև խաղաղ բնակչության նկատմամբ։

«Կարծիք կա, որ Ադրբեջանը համաձայնել է իր երկրի տարածքը տրամադրել Իրանին հարվածելու համար, Թել-Ավիվն էլ ակտիվ օգտագործում է Ադրբեջանի ենթակառուցվածքները Իրանին լրտեսելու ու հետախուզական աշխատանքների համար»․- գրում է Asia Times-ը։