գլխավոր Գլխավոր Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի էլիտային

Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի էլիտային

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է․

  • Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:
  • Ա․ Ղուկասյանը և Բ․ Սահակյանն առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն ՀՀ և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ:
  • ՀՀ վարչապետը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:
  • ՀՀ վարչապետը և ՀՀ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից։