գլխավոր Без рубрики Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ունեցել. ՀՀ ԱԻՆ

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ունեցել. ՀՀ ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է.

«Հոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան»: