գլխավոր Իրադարձային Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան Արցախի...

Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ

Արցախի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կատալոնական Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ՝ կոչ անելով հարգել հրադադարի մասին պայմանավորվածությունները, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: