գլխավոր Իրադարձային Սպիտակի ԲԿ-ում տեղի է ունեցել պայթյուն

Սպիտակի ԲԿ-ում տեղի է ունեցել պայթյուն

Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Այդ մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում․

«Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Ալինա Նիկողոսյանը։