գլխավոր Քաղաքականություն ՌԴ փոխարտգործնախարարն ու Մոսկվայում Իտալիայի դեսպանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ փոխարտգործնախարարն ու Մոսկվայում Իտալիայի դեսպանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Մոսկվայում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերապաչանոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության կայքը:

«Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային մի շարք արդիական հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: