գլխավոր Գլխավոր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրաշչակներն այսօր կփորձարկվեն

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրաշչակներն այսօր կփորձարկվեն

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրաշչակներն այսօր կփորձարկվեն, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։