
Արցախյան ճգնաժամը կարող է լուծվել տարածաշրջանային մակարդակով՝ Ռուսաստանի և Թուրքայի մասնակցությամբ։ Այս մասին Ռիա Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանի պլանի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն տարածաշրջանային մոտեցում ունի և մենք կարող ենք պայքարել և դիմակայել այս ճգնաժամին՝ օգտագործելով տարածաշրջանային մոտեցումը։ Դա անել այն երկրների մասնակցությամբ, որոնք տարածաշրջանում ազդեցություն ունեն։ Բնականաբար, Ռուսասատանն ազդեցիկ երկրներից մեկն է, ինպես և Թուրքիան»,- ասել է Արաղչին։