գլխավոր Քաղաքականություն Ֆրանսիայի ՆԳ նախարարը չի բացառել նոր ահաբեկչական հարձակումների հնարավորությունը

Ֆրանսիայի ՆԳ նախարարը չի բացառել նոր ահաբեկչական հարձակումների հնարավորությունը

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը չի բացառել, որ հինգշաբթի Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման նման հարձակումները կարող են կրկնվել, երկիրը իսլամիզմի և ահաբեկչության թիրախ է հանդիսանում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մենք պատերազմում ենք թշնամու դեմ, որը միաժամանակ հանդիսանում է ներքին և արտաքին թշնամի… Ցավոք, դուք պետք է հասկանաք, որ այս բացարձակ ահավոր ահաբեկչությունների նման այլ իրադարձություններ էլ եղել են և կլինեն … Մենք պատերազմում ենք իսլամիստական ​​գաղափարախոսության դեմ», – ասել է Դարմանենը RTL France ռադիոկայանի եթերում:

Հինգշաբթի առավոտյան Նիցցայի Նոտր Դամ եկեղեցում դանակով զինված տղամամարդը սպանել էր երեք մարդու: Ձերբակալության ընթացքում հարձակվողը հրազենային վնասվածք է ստացել:Նիցցայի քաղաքապետն ավելի վաղ նշել էր, որ տապ բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ ահաբեկիչը կրկնում Էր «Ալլահ աքբար»։