գլխավոր Գլխավոր Մոսկովյան բոլոր հիվանդանոցները ահազանգ են ստացել, որ ներսում ռումբ կա տեղադրված

Մոսկովյան բոլոր հիվանդանոցները ահազանգ են ստացել, որ ներսում ռումբ կա տեղադրված

Ռուսական ՌԻԱ Նովոտսի կայքը, հղում տալով Արտակարգ իրավիճակների ծառայությանը հայտնում է, որ անհայտ անձը զանգահարել է մոսկովյան բոլոր բուժհաստատություններ ու հայտնել, որ ներսում ռումբ կա տեղադրված։ Այժմ ստուգումներ են ընթանում։ Խոսքը շուրջ 50 քաղաքային կլինիկաների մասին է, որտեղից ահազանգ է ստացվել պայթյունի վտանգի մասին։

«Ահազանգ ենք ստացել, որ Մոսկվայի բոլոր բուժհաստատություններն ականապատված են։ Փրկարար ջոկատներն արդեն ստուգումներ են իրականացնում»,- ասել է ՌԻԱ-ի զրուցակիցը։