գլխավոր Քաղաքականություն Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման գործով Ֆրանսիայում բերման է ենթարկվել ևս մեկ...

Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման գործով Ֆրանսիայում բերման է ենթարկվել ևս մեկ տղամարդ

Ֆրանսիայում ոտիկանությունը բերման են ենթարկել մի տղամարդու, որը կարող էր կապ ունենալ Նիցցայի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ:

Այդ մասին հայտնում է RT-ն՝ մեջբերելով BFMTV-ին:

Հաղորդվում է, որ խոսքը 47-ամյա տղամարդու մասին է: Նա կասկածվում է Նիցցայի տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն իրականացրած ահաբեկչի հետ շփման մեջ:

Հինգշաբթի առավոտյան Նիցցայի Նոտր Դամ եկեղեցում դանակով զինված տղամամարդը սպանել էր երեք մարդու: Ձերբակալության ընթացքում հարձակվողը հրազենային վնասվածք է ստացել:Նիցցայի քաղաքապետն ավելի վաղ նշել էր, որ տապ բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ ահաբեկիչը կրկնում Էր «Ալլահ աքբար»։

Ֆրանսիայի հակաահաբեկչական հետաքննությունների գծով դատախազ Ժան-Ֆրանսուա Ռիկարը հայտնել է, որ ահաբեկիչը Թունիսի քաղաքացի է, ծնված 1999 թ.։