գլխավոր Քաղաքականություն Թուրք ազգայնականներն ամեն օր ձեռնոց են նետում Ֆրանսիայի իշխանություններին․ Վալերի Բուայե

Թուրք ազգայնականներն ամեն օր ձեռնոց են նետում Ֆրանսիայի իշխանություններին․ Վալերի Բուայե

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անընդունելի է համարում այն, որ «ամեն օր թուրք ազգայնականները ձեռնոց են նետում ֆրանսիական իշխանություններին համընդհանուր անտարբերության մեջ»: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավորն ու գրառմանը կից տեղադրել մի տեսանյութ, որտեղ ոստիկանները փորձում են կանգնեցել երեկոյան քայլերթի դուրս եկած ու վանկարկումներ անող խմբին: «Այսօր էլ Դիժոնի հերթն էր: Բավական է»,-գրել է նա: