գլխավոր Գլխավոր Ֆրանսիայի հակաահաբեկչական հետաքննությունների գծով դատախազը հաստատել է Նիցցայում ձերբակալված ահաբեկչի ինքնությունը

Ֆրանսիայի հակաահաբեկչական հետաքննությունների գծով դատախազը հաստատել է Նիցցայում ձերբակալված ահաբեկչի ինքնությունը

Հինգշաբթի օրը Նիցցայի Աստվածամոր տաճարում երեք մարդու սպանած ահաբեկիչը Թունիսի քաղաքացի է, ծնված 1999 թ., հայտնում է Интерфакс-ը՝ մեջբերելով Ֆրանսիայի հակաահաբեկչական հետաքննությունների գծով դատախազ Ժան-Ֆրանսուա Ռիկարին:

Վերջինս նաև նշել է, որ ահաբեկչի մոտ հանյտանբերվել է իտալական «Կարմիր խաչի» վկայական, նրա բնակության վայրից գտել են Ղուրան, երկու շարժական հեռախոս եւ դանակ: Ըստ դատախազի՝ ահաբեկիչը Իտալիա է մտել Լամպեդուսայի կղզով, սեպտեմբերի 20-ին: Նրա մատնահետքերը հայտնի չէին ոստիկանությանը կամ գաղտնի ծառայություններին:Ձերբակալության ընթացքում նա ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նրա կյանքը դեռ սպառնալիքի տակ է: Ձերբակալությունից հետո եկեղեցում հայտնաբերվել է դանակով հարձակվողին պատկանող պայուսակ, որի մեջ եղել է եւս երկու դանակ:

Հինգշաբթի առավոտյան Նիցցայի Նոտր Դամ եկեղեցում դանակով զինված տղամամարդը սպանել էր երեք մարդու: Ձերբակալության ընթացքում հարձակվողը հրազենային վնասվածք է ստացել:

Նիցցայի քաղաքապետն ավելի վաղ նշել էր, որ տապ բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ ահաբեկիչը կրկնում Էր «Ալլահ աքբար»։