գլխավոր Իրադարձային Թաթարստանում սպանվել է ոստիկանների վրա հարձակում գործած 16-ամյա տղա

Թաթարստանում սպանվել է ոստիկանների վրա հարձակում գործած 16-ամյա տղա

Կուկմորում 16-ամյա մի տղա հարձակվել է տեղի ոստիկանության բաժնի վրա: Այս մասին հայտնում է RT-ն՝ մեջբերելով Թաթարստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Ինչպես գրում է inkazan.ru-ն, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի գիշերը:

Վարչության տվյալներով ՝ դեռահասին նկատել են ավտոկայանատեղիի մոտ հերթապահ ոստիկանները: Երիտասարդը երկու «Մոլոտովի կոկտեյլ» է նետել դեպի շենքը:

Ըստ նախնական տվյալների, նա բղավում էր կրոնական կարգախոսներ և սպառնում էր սպանել բոլորին:Թաթարստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ հարձակվողը դանակ է ունեցել իր ձեռքերում:

Դեռահասը չի արձագանքել ոստիկանության աշխատակիցներին հնազանդվելու պահանջին, որից հետո հարձակվել է ոստիկաններից մեկի վրա վիրավորելով նրա ոտքը:Երկրորդ ոստիկանը գնդակահարել է և սպանել հարձակվողին: Վիրավոր ոստիկանը հոսպիտալացվել է:

Պատանին բնակվում էր Կուկմորում: Պարզվում են կատարվածի դրդապատճառները: