գլխավոր Իրադարձային Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված Միշա Մելքումյանը. ՀՀ ՄԻՊ

Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված Միշա Մելքումյանը. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ:

Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան»: