գլխավոր Գլխավոր Nice-Matin․ Հայտնի է Նիցցայում ձերբակալված ահաբեկչի ինքնությունը

Nice-Matin․ Հայտնի է Նիցցայում ձերբակալված ահաբեկչի ինքնությունը

Երեկ Նիցցայի եկեղեցում երեք մարդու սպանած ահաբեկիչը Թունիսի քաղաքացի է, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Nice-Matin-ին:

Հրապարակումը նշում է, որ ահաբեկիչը 21 տարեկան է: Քննիչները նրան անվանում են Բրահիմ Ա.։ Ոստիկանությունը հակված է այն կարծիքին, որ նա գործել է առանց հանցակիցների:

Ավելի վաղ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ասել էր, որ այդ մարդը, նույնիսկ ձերբակալվելուց հետո, երբ ստացել է բժշկական օգնություն, բղավել է «Ալլահ աքբար»: