գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ն արտաքին կողմերին կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց

ԱՄՆ-ն արտաքին կողմերին կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց

ԱՄՆ-ն արտաքին կողմերին կոչ է անում զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։

Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Երևանը և Բաքուն պետք է կատարեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները, ասված է հայտարարության մեջ։

«Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին ձեռնպահ մնալ միջամտությունից և Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու հարցում միանալ ԱՄՆ-ի ջանքերին», – նշել է Օ’Բրայենը։