
Վատիկանը դատապարտել է Նիցցա քաղաքում զինված հարձակումը՝ հայտարարելով, որ ահաբեկչությունը և բռնությունն անընդունելի են, գրում է Reuters գործակալությունը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մամուլի քարտուղար Մատեո Բրունիի հայտարարության մեջ նշվում է, որ Հռոմի պապն աղոթում է Նոտր Դամ եկեղեցում զոհվածների համար։
«Նա աղոթում է զոհերի և նրանց մերձավորների համար, որպեսզի բռնությունը դադարի, որպեսզի մենք կարողանանք կրկին միմյանց վերաբերվել որպես եղբայրների և քույրերի, այլ ոչ թե որպես թշնամիների, և որպեսզի ֆրանսիացի սիրելի ժողովուրդը կարողանա միավորվել՝ չարի դեմ բարությամբ պայքարելու համար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։
Միջադեպը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։
Ավելի ուշ Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը փորձել էր հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց։