գլխավոր COVID-19 Կորոնավիրուսից մահացել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը

Կորոնավիրուսից մահացել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը

Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ցավով, տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը:

Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, խորին ափսոսանք է հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ:

Ցավակցում ենք պարոն Դավիդյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,- գրել է Ալինա Նիկողոսյանը: