գլխավոր Քաղաքականություն Իրավիճակը ռազմաճակատում. քարտեզ

Իրավիճակը ռազմաճակատում. քարտեզ

Արծրուն Հովհաննիսյանն իր ասուլիսի ժամանակ քարտեզով ներկայացրեց իրավիճակը ռազմաճակատում: Ռազմաճակատի ամբողջ գծով օրվա ընթացքում տեղի են ունենում օջախային մարտեր, հիմնականում դիվերսիոն խմբերի մասնակցությամբ: Մեր զորքերը որոշակի դիրքային բարելավումներ են ունեցել: Բացի դրանից, ինչպես նախորդիվ հայտնել էր ՊՆ-ն, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքում և հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում: Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների մարտավարություն, որոնք սովորական համազորային մարտի կամ հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն: