գլխավոր Քաղաքականություն ԵՄ օրենսդիր մարմինը Արցախի հարցով նոր նախաձեռնությամբ է հանդես եկել

ԵՄ օրենսդիր մարմինը Արցախի հարցով նոր նախաձեռնությամբ է հանդես եկել

Ռուսական պետական ՌԻԱ Նովոստի կայքը հայտնում է, որ Եվրոպական խորհրդարանի (ԵՄ օրենսդիր մարմնի) առաջատար կուսակցությունները կոչ են արել սահմանել միջազգային վերահսկողություն Ղարաբաղում զինադադար հաստատելու նպատակով։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք հրադադարի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումները և կոչ ենք անում անհապաղ և անվերապահորեն դադարեցնել մարտական գործողությունները:Մենք նաև կոչ ենք անում կիրառել հրադադարի դիտարկման միջազգային արդյունավետ մեխանիզմ»,- ասված է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ։